Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը առգրավել է բոլոր քարտեզները, ինչպես նաեւ դրանց հետ կապված նյութերը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի կարծիքով՝ սա վկայում է հայ-ադրբեջանական սահմանի պատշաճ սահմանագծմանն ու սահմանազատմանն ուղղված որոշակի աշխատանքների իրականացման մասին։

Այդ կապակցությամբ նա առաջարկեց առաջիկայում կազմակերպել քննարկում, որը թույլ կտա ծանոթանալ առկա փաստաթղթերին ու նյութերին։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ կա մեր ձեռքում եւ որտեղով է անցնում կարմիր գիծը»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ շատ դիրքեր, որոնք նախկինում լքվել էին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչն իր հերթին հանգեցրել էր նրանց հետագա գրավմանը թշնամու ստորաբաժանումների կողմիցն, նշված են եղել Հայկական ԽՍՀ-ի սահմաններում։

«Դրանցից շատերը նշված են եղել Հայաստանի Հանրապետության քարտեզներում եւ ատլասներում։ Ուրեմն, դրա համար որոշակի պատճառներ են եղել, ճիշտ չէ՞: Գոնե մեզ համար դրանք կոնկրետ իրավական հիմք ունեին»,- ընդգծեց ընդդիմադիրը։

Մինասյանը կարծում է, որ խորհրդարանը, այս կոնկրետ դեպքում, պետք է լիովին օգտվի իր վերահսկողական գործառույթներից եւ լիազորություններից՝ Հայաստանի ազգային շահերի սահմաններում հնարավոր նոր հավակնություններ թույլ չտալու համար։