Վարչապետ Քսավյե Բեթելի մագիստրոսական աշխատանքում անկախ ստուգումից հետո բնօրինակ հեղինակային տեքստ գրեթե չի գտնվել, հայտնում է The Guardian-ը։

Ինչպես պարզել են ԶԼՄ-ները, Եվրախորհրդարանում ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ մագիստրոսական թեզում մեծ մասը վերցվել է Եվրախորհրդարանի կայքից, վիճակագրական գործակալությունների հաշվետվություններից, ինչպես նաեւ՝ Եվրախորհրդարանի հույն անդամի զեկույցից։ Ինքը՝ Բեթելը, գրել է ներածության միայն մի մասը եւ կարճ եզրակացություն։

Միաժամանակ նշվում է, որ Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարը, ով նախկինում հերքում էր բոլոր մեղադրանքները, որ գրագողություն է կատարել իր գիտական գործունեության մեջ, այժմ խոստովանել է, որ իր «ատենախոսությունը կարող էր այլ կերպ արվել»։