ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-26) 26-րդ համաժողովի շրջանակներում ակնկալում է հանդիպել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի՝ Եվրոպա ուղեւորված ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ։

Նրան հարցրել են, թե արդյո՞ք Բայդենը մտադիր է Գլազգոյում հանդիպել Էրդողանի հետ։ «Ակնկալում եմ, որ նա Գլազգոյում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։ Սա հաստատ չէ, սակայն կարծում եմ, որ [ԱՄՆ] նախագահը ակնկալում է դա», - նշել է Սալիվանը: