Facebook-ը, որը վերանվանվել է Meta, չի փոխի իր հավելվածների՝ Facebook, Instagram սոցիալական ցանցերի եւ WhatsApp մեսենջերի անվանումները։ Այս մասին հինգշաբթի ընկերության ամենամյա առցանց համաժողովում հայտարարել է Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մեր առաքելությունը մնում է նույնը՝ միավորել մարդկանց։ Մեր հավելվածները եւ դրանց ապրանքանիշերը չեն փոխվում: Մենք մնում ենք նույն ընկերությունը, որը տեխնոլոգիաներ է ստեղծում՝ ղեկավարվելով մարդկանց կարիքներով: Սակայն մեր բոլոր արտադրանքը՝ ներառյալ հավելվածները, այժմ միավորված են ընդհանուր տեսլականով` կյանքի կոչել մետատիեզերքը: Եվ այժմ ունենք անվանում, որն արտացոլում է մեր արածի մասշտաբները»,- հավելել է նա:

Ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը կվերանվանվի Meta։