Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Բացի այդ, ինչպես նշեց Օհանյանը, առանձին հանդիպումներ դրանից առաջ եւս եղել են:

«Մենք դեսպանի հետ քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ներկայացրել մեր տեսակետները առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Քննարկեցինք նաեւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծեցինք հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը։ Խոսեցինք նաեւ միացյալ զորախմբի մասին։ Կան այլ հարցեր, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Ընդդիմադիրները դեսպանին հարցրել էր եռակողմ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին։ Կոպիրկինն ասել է, որ լիարժեք տեղեկատվություն չունի։