Ինձ թույլտվություն եւ հնարավորություն չի տրվել ծանոթանալու 2016 թվականի ապրիլյան սրացման պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի նյութերին։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Բացի այդ, պատգամավորը հիշեցրեց, որ հենց ինքն էր ՊՆ-ի շրջանակներում նախաձեռնել հատուկ քննչական հանձնաժողովի ստեղծումը, որը վերհանեց այն ժամանակ առկա բոլոր խնդիրները եւ իրավիճակի վերլուծություն ներկայացրեց։ Պաշտպանության նախկին նախարարը նաեւ խոստովանեց, որ տիրապետում է տեղեկատվությանը:

«Ինձ համար գաղտնիք չկա: ԻՆձ հայտնի է հիշատակված փաստաթղթերում նշված տեղեկատվությունը։ Փաստորեն, ես առաջիններից էի, որ փաստաթղթեր ներկայացրեցի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու թույլտվություն ստանալու համար, թեեւ շատ ավելին գիտեի»,- ասաց Օհանյանը։

Գործող իշխանության այս գործելաոճը ընդդիմադիրը սխալ համարեց:

«Խորհրդարանականները պետք է ծանոթ լինեն գործի նյութերին։ Եվ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ»,- ընդգծեց քաղաքական գործիչը։