Պատերազմի վտանգը անձամբ ինձ համար նշմարելի էր արդեն 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշաnբեում վերելակում հանդիպեց Իլհամ Ալիեւի հետ, որից հետո նրանք առանձնացան երեկոյան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Հետո ես տեղեկություններ ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում լուծել այս հակամարտության հարցը:

Երբ Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, եւ Սփյուռքի հետ հարաբերություններն սկսեցին առ ոչինչ գնալ, ընդհանրապես, պարզ էր, որ այստեղ տեղի է ունենում հայկական դիմադրողականության ոչնչացում:

Ես տեղեկություն ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում կազմակերպել Արցախի գոնե մի քանի շրջանների հանձնումն առաջին փուլով»,-ասաց նա:

Հոխիկյանը պատմեց 2019-ի մայիսի 11-ին «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» միջոցառման ժամանակ իր եւ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին, որտեղ ինքը հիշեցրել է արբանյակ ունենալու անհրաժեշտության մասին, իսկ վարչապետը նշել է, որ դա ընդամենը խաղալիք է, եւ ինքըն անձամբ «քենսլ» է արել այդ ծրագիրը, որովհետեւ ավելորդ 200 մլն դոլար չունեն ծախսելու դրա վրա:

«Ճապոնիա այցի ժամանակ ես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին սուրճի սեղանի շուրջ հարց տվեցի՝ ի՞նչ է բերելու Նիկոլ Փաշինյանը մերգլխին: Նա պատասխանեց՝ դուք եք ընտրել Նիկոլ Փաշինյանին, դուք էլ փորձեք այդ հարցը լուծել: Նա ասաց՝ այն վտանգները, որ դուք տեսնում եք, շատ ռեալ են, եւ դուք պետք է մտածեք, թե ինչպես կանխել դրանք:

Ես արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցրել եմ նաեւ 2020-ի մարտին: Դրանից հետո իր ներկայացուցիչներից մեկին ուղարկեցին ինձ հետ հանդիպման եւ հստակ ասաց՝ դու ավելորդ տեղը բզբզում ես: Ես օգոստոսին մի քանի անգամ դիմեցի Հակոբ Արշակյանին նույն հարցով, եւ օգոստոսի 26-ին ասուլիսում հստակ ասվեց, որ մենք այդ արբանյակի կարիքը չունենք:

2018-ին արդեն պարզ էր, որ պատերազմ լինելու է եւ մենք պետք է պարտվենք, որովհետեւ հետագայում արդեն 2021-ի գարնանը հստակ տեղեկություն ստացա, որ 2019-ի հունվարին Հայաստանից որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Թուրքիայի որոշ ներկայացուցիչներ, որտեղ մեր առջեւ պայման է դրվել Քարվաճառ, Շուշի, Արաքսի հովիտ զիջելու, որի դիմաց 5 մլրդ դոլարի թուրքական ներդրում պետք է կատարվի Հայաստանում եւ պետք է սահմանները բացվեն»,-ասաց նա: