Կոչ եմ անում ընդդիմությանը ծանոթանալ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին։  Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի պնդումները։

Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն։ Իշխող մեծամասնությունը համաձայն չէ նման հայտարարության հետ։ Իշխանություններն անգամ հայտարարել են իրենց շահագրգռվածության եւ անաչառ հետաքննություն իրականացնելու պատրաստակամության մասին։