Անհրաժեշտ է համբերություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հոկտեմբերի 29-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ նման հարցերը շտապողականություն չեն սիրում։

«Ինչո՞ւ եք շտապում; Մի շտապեք, հանգիստ։ Այստեղ պետք են պարզություն եւ համբերություն»,- ասաց Քոչարյանը։

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի տարածքում չպետք է լինեն։

«Այնտեղ, որտեղ ամեն ինչ մերն է, օտար պետությունների զինված ուժեր լինել չեն կարող»,- անորոշ նշել է քաղաքական գործիչը։