Գորիսի պարտությունից հետո բոլոր ուժերը՝ հնարավոր ու անհնարին, իշխանությունները կենտրոնացրել են Կապանում, որպեսզի այլ արդյունք գրանցեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ նրա, դրանով իշխանությունը ոչ միայն ներքաղաքական խնդիր է ցանկանում լուծել, այլ պատերազմից հետո Սյունիքի բոլոր համայնքներում ուզում է տեսնել յուրայինների, խամաճիկների, որոնք չեն ընդդիմանա հնարավոր նոր աշխարհքաղաքական զարգացումների դեպքում։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ ՔՊ ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն, ով հավակնում է  դառնալ Կապանի քաղաքապետը, ԱԺ ամբիոնից ուղիղ քարոզչություն է իրականացնում, որի իրավունքը չունի։

«ԿԸՀ-ն այս հարցով պետք է զբաղվի»,- հայտարարեց Գրիգորյանը։