ՔՊ պատգամավորներն այսօր ավանդական ճեպազրույցի ժամանակ հրաժարվեցին պատասխանել «Yerevan Today» կայքի լրագրողի հարցին՝ դա հիմնավորելով նրանով, որ կայքը, նրանց կարծիքով, «անցել է բոլոր կարմիր գծերը»։

Լրագրողները պաշտպանեցին իրենց գործընկերոջն ու հետաքրքրվեցին՝ որքանով է արդարացված իրեն խոսքի ազատության եւ ժողովրդավարության ջատագով համարող քաղաքական ուժի նման դիրքորոշումը։  

Ի պատասխան՝ իշխող ուժի պատգամավոր, նախկինում լրագրող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նման պահվածքը խոսքի ազատությանը խոչընդոտում չի համարում։ «Նշված ԶԼՄ-ն սպասարկում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը եւ անցել է բոլոր կարմիր գծերը։ Ես նկատի ունեմ տարբեր տեսակի մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Մեր որոշումն է չպատասխանել կոնկրետ այդ ԶԼՄ-ի հարցին՝ կապված այդ ԶԼՄ-ի անբարեխիղճ աշխատանքի հետ»,-եզրափակեց Հովհաննիսյանը։