«Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան կկառուցի Թուրքիայում «Ակույու» տոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ռոսատոմ»-ի դուստր ընկերություն «Ակույու Նուկլեար»-ի մամուլի ծառայությանը:

Կորպորացիան ստացել է №4 էներգաբլոկի կառուցման արտոնագիրը Միջուկային կարգավորման խորհրդից: «Արտոնագրի ստացումը թույլ է տալիս կատարել բլոկում, այդ թվում՝ միջուկային անվտանգության ապահովման օբյեկտներում բոլոր կառուցա-մոնտաժային աշխատանքները»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Մարտին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազդարարել են «Ակույու» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը: Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ նախագիծը լուրջ ներդրում կունենա Թուրքիայի էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցում եւ կապահովի թուրք սպառողներին մատչելի եւ էկոլոգիական էլեկտրաէներգիայով:

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին «Ակույու» հարթակում ԱԷԿ կառուցելու եւ շահագործելու մասին 2010 թվականին: Օբյեկտը կառուցվում է կոնցեսիոն սխեմայով, երբ միաժամանակ օտարերկրյա օբյեկտի կառուցապատողն ու սեփականատերը ռուսական կողմն է: