ՌԴ եւ Իրանի ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբակովն ու Ալի Բագերի Քյանին քննարկել են իրանյան միջուկային համաձայնագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀՀԳԾ) կայուն իրականացման վերականգնման շուրջ բազմակողմանի ջանքերի հեռանկարները:

«Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի: Դիտարկենք նաեւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակը եւ երկկողմանի հարաբերությունների զարգացման առանձին ասպեկտները»,-նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: