Իրանը հաստատել է Սիրիայի նկատմամբ կիրառվող միակողմանի հարկադրանքի միջոցները չեղարկելու եւ դրա հարստության թալանը դադարեցնելու անհրաժեշտությունը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի օգնական Զահրա Էրշադին կոչ է արել ամբողջությամբ վերացնել միակողմանի պատժամիջոցները Սիրիայի ժողովրդի դեմ, անվերապահ օգնություն ցուցաբերել տեղահանվածներին իրենց հայրենիք վերադարձնելու եւ ահաբեկչության հետեւանքով ավերված տների վերակառուցման գործում:

Նա նաեւ կոչ է արել անհապաղ դադարեցնել Եմենի ժողովրդի դեմ գործադրված անմարդկային շրջափակումը:

Կորոնավիրուսային համավարակը վերջին երկու տարվա ընթացքում սրել է փախստականների եւ ընդունող երկրների ողբալի բվիճակը, ասել է Էրշադին: Նման ճգնաժամերի հաղթահարումն ավելի շատ պատվաստանյութերի տրամադրում է պահանջում, հատկապես՝ մեծ թվով փախստականներ ընդունող երկրներում։