Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը շաբաթ կրակ են բացել Դամասկոսի հյուսիսում գտնվող օդային թիրախների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը, Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից ցամաքային թիրախներին հարվածներ են հասցվում օկուպացված Գոլանի բարձունքներից։

«Սիրիական ԶՀՀ-երը Դամասկոսի երկնքում կրակում են հակառակորդի ուղղությամբ եւ խոցել են հրթիռների մի մասը»,- ասել է աղբյուրը։