Էբեկո հրաբուխը, որը տեղակայված է Կուրիլյան կղզիներում, արտանետել է 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Հրաբխային ժայթքման արձագանքման Կամչատկայի խմբին (KVERT):

«Հրաբխաբանների վիզուալ տվյալներով՝ Պարամուշիր կղզու մոխրային արտանետման բարձրությունը կազմել է 1,8 կմ»,-հայտնել են դիտորդները:

Մոխրի հետագիծը տարածվել է հինգ կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւելք: KVERT-ը փոխել է վտանգի գունային կոդը Պարամուշիր շրջանում ավիացիայի համար. ներկայում այն նարնջագույն է, որը վտանգի սանդղակում նախավերջինն է:

Էբեկո հրաբուխը գտնվում է Սեւերո-Կուրիլսկ քաղաքից յոթ կմ հեռավորության վրա: Հրաբխի վերջին ժայթքումը գրանցվել է 2016 թվականին: Երկրաբանները պնդում են, որ Էբեկոյի լավային ժայթքումը քիչ հավանական է. այդ հրաբուխը դասվում է մարող հնագույն հրաբուխների շարքին: