ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին, տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ: