Թուրքիայի 40 նահանգներում հարյուր մարդ է ձերբակալվել 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով, հայտնում է Anadolu-ն։

«Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում «FETÖ»-ի իմամների դեմ Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության ընթացքում 40 նահանգներում 100 կասկածյալի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել»,-հայտնում է գործակալությունը։

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ, մեղադրում են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ​​ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ,  աշխատանքից ազատվել են։ Ինքը՝ Գյուլենը, ով գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հերքել մեղադրանքները։