Մինչեւ 2022թ. վերջ գրեթե լիովին պատրաստ կլինի Երեւան-Գյումրի բետոնե մայրուղին։ Այս մասին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ընդ որում՝ նրա խոսքով, մայրուղու Երեւան-Աշտարակ հատվածը արդեն գործում է։ «Աշտարակ-Թալինը լիովին չի ավարտվի, բայց երկու վերջին տեղամասերը ավարտին կհասցնեն արդեն 2022թ.։ Խոսքը, մասնավորապես, Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի տեղամասերի մասին է։ Առաջինը ավարտին կհասցվի սեպտեմբերին, իսկ երկրորդը՝ մինչեւ տարեվերջ։ Ինչ վերաբերում է Սիսիան-Քաջարան ճանապարհին, ապա դրա երկայնքով, մասնավոր սեփականատերերից դեռեւս պետք է գնել 800 հողակտոր։ Գնորոշման կարգն այժմ քննարկվում է»,- տեղեկացրեց նախարարը։