Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը փակ աչքերով լուսանկարվել է Գլազգոյում COP26 միջազգային կլիմայական գագաթնաժողովի ժամանակ։ Հաղորդում է Mirror-ը։ Լրատվամիջոցները նաեւ նշել են, որ Ջոնսոնն առանց դիմակ էր:

Միաժամանակ, վարչապետի կողքին նստած թագուհի Եղիսաբեթ II հասակակից բնագետ սըր Դեյվիդ Աթենբորոյին հաջողվել է արթուն մնալ եւ լսել գագաթնաժողովի խոսնակների ելույթները։

«Աշխարհը կրակի մեջ է. ժամանակն է արթնացնել Ջոնսոնին»,- Twitter-ում գրել է արդարադատության ստվերային նախարար Դեյվիդ Լեմին:

Իր հերթին, բրիտանական կառավարության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Բորիս Ջոնսոնի «քնելու» մասին լուրն «անհեթեթություն» է։ Հստակեցվում է, որ գագաթնաժողովի մյուս լուսանկարներում վարչապետը քնած չէ, ուստի կարելի է ենթադրել, որ լուսանկարիչին պարզապես հաջողվել է հաջող լուսանկար անել: