Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նկատելիորեն իջել են՝ երկրում դրա պաշարների ավելացման մասին Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.78 տոկոսով՝ հասնելով 84.06 դոլարի բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.29 տոկոսով՝ հասնելով 82.81 դոլարի բարելի դիմաց։