Թուրքիայի իշխանությունները գործ են հարուցել 30 մարդու դեմ` Թվիթթերում երկրի նախագահ Թայիփ Էրդողանի մահվան մասին հաղորդագրությունների շարքի պատճառով, հայտնում է AP-ը։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ 30 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել թուրքերեն «olmus» հեշթեգով գրառումներ տարածելու համար, որը թարգմանվում է՝ «համարվում է մահացած»: Նրանք պատասխանատվության են ենթարկվում «ապատեղեկատվություն եւ մանիպուլյատիվ հաղորդագրություններ» տարածելու, ինչպես նաեւ Էրդողանին «վիրավորելու» համար։

Իրադարձությունների զարգացումը տեղի է ունենում 67-ամյա նախագահի առողջության մասին պտտվող խոսակցությունների ֆոնին։ Վերջերս տարածված տեսանյութերում նա դժվարությամբ էր քայլում: Հուլիսին ելույթներից մեկում նրա խոսքը երբեմն անհասկանալի էր հնչում։ Չորեքշաբթի օրը Էրդողանի առողջական վիճակի մասին լուրերը ցրելու համար՝ նախագահի օգնականները թվիթերում տեսանյութեր են հրապարակել, որոնցում երեւում է, որ նա ավելի ակտիվ է շարժվում Ստամբուլից Անկարա թռիչքի ժամանակ: Անցյալ ամիս հասարակայնության հետ կապերի բաժինը  հրապարակել է տեսանյութ, որտեղ Էրդողանը բասկետբոլ է խաղում՝ հերքելու համար այն լուրերը, որ նախագահը կարող է հիվանդ լինել։

Էրդողանը 2012 թվականին ստամոքի լուրջ վիրահատության է ենթարկվել։