2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, տեղեկացնում է ՍԴ ֆեյսբուքյան էջը։

Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Մերաբ Տուրավան իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով ու դիտարկել համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: