Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է , որ  նախագահ Միշել Աունի հետ համաձայնեցրել է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական ​​հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», հայտնում է Reuters-ը։

Լիբանանի վարչապետը կրկին կոչ է արել տեղեկատվության նախարարին հեռանալ պաշտոնից՝ Սաուդյան Արաբիայի հետ աննախադեպ դիվանագիտական ​​տարաձայնությունների պատճառով՝ ասելով, որ նրա հրաժարականը «առաջնահերթություն» կլինի: Պառակտումը սպառնում է ապակայունացնել վարչապետ Նաջիբ Միքաթիի նոր կառավարությունը, որի երդման արարողությունը կայացել է մոտ երկու ամիս առաջ, եւ սրել Լիբանանի տնտեսական ճգնաժամը, հաղորդում է AP-ն:

Միքաթին նշել է,  որ տեղեկատվության նախարարի հրաժարականը կօգնի լուծել թագավորության եւ Պարսից ծոցի արաբ դաշնակիցների հետ ունեցած ճգնաժամը եւ պահպանել «լավ հարաբերությունները արաբական երկրների եւ Պարսից ծոցի երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի հետ»: