Բրիտանիայում դատում են նեկրոֆիլ մոլագարին։ Դատախազներն ասում են, որ էլեկտրիկը, ով խոստովանել է, որ 1987 թվականին սպանել է երկու կնոջ, նաեւ սեռական ոտնձգություն է կատարել հիվանդանոցի դիահերձարանում բազմաթիվ դիակների վրա, ինչը բրիտանական իրավունքի պատմության մեջ իր տեսակի մեջ ամենասարսափելի հանցագործությունն է, գրում է Guardian-ը:

Դեյվիդ Ֆուլերն իրեն մեղավոր է ճանաչել 25-ամյա Վենդի Նելի եւ 20-ամյա Քերոլայն Փիրսի սպանության մեջ։  Ոստիկանությունը հայտնաբերել է Ֆուլերի առնվազն 99 պոտենցիալ զոհի, ինչը համարվում է բրիտանական իրավունքի պատմության մեջ նեկրոֆիլիայի ամենավատ դեպքը: Ենթադրվում է, որ դիակների վրա հարձակումները տեղի են ունեցել 2008 թվականից մինչեւ 2020 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Ֆուլերի տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է սեռական ոտնձգությունների 4 միլիոն նկար։ Դրանց մեծ մասը ներբեռնվել է ինտերնետից, սակայն Ֆուլերը նաեւ ձայնագրել է իր «սխրագործությունները»։