Հունաստանի իշխանությունները նոյեմբերի 6-ից խստացրել են կորոնավիրուսի դեմ պայքարը ողջ երկրում՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR)։

Այժմ հասարակական սննդի հաստատություններ, առեւտրի կենտրոններ եւ կետեր այցելելու համար տեղացիներից եւ զբոսաշրջիկներից պահանջվում է ունենալ պատվաստման վկայական կամ բացասական ՊՇՌ-թեստ։

Նշվում է, որ նոր սահմանափակումները կգործեն մինչեւ նոյեմբերի 22-ը։

Միաժամանակ, մթերային խանութները, դեղատները, գազալցակայանները եւ շուկաները բաց են մնում հանրության համար՝ առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու։