Ադրբեջանը ռուսական լիցենզիայի հիման վրա ԱԿ-47Մ ինքնաձիգի սերիական արտադրություն է սկսել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ինքնաձիգն ստացել է «Հազրի» անվանումը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ զենքը մի քանի չափանիշներով տարբերվում է ռուսական արտադրության ինքնաձիգներից:

Ադրբեջանական տարբերակի վրա կարելի է տեղադրել գիշերը տեսնելու նաեւ լազերային սարքավորումներ: Փոփոխվել է նաեւ արտաքին տեսքը, սակայն քաշը մնացել է նույնը:

Այս տարի Արդբեջանը նախատեսում է արտադրել մինչեւ 5 հազար «Հազրի» ինքնաձիգ, գրում է Vesti.az-ը: