ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններն ավելի վաղ դիմել են դատարանին եւ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորությանը։ Դատարանը բավարարել է հայտարարությունը, եւ դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով։