Իսրայելի Քնեսեթում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին օրինագիծ են ներկայացրել, հաղորդում է Jpost-ը։

Օրինագիծը ներկայացրել են «Շաս» կուսակցությանլ պատգամավորներ Յակով Մարգին, Հայիմ Բիթոնը եւ Մոշե Արբելը, ինչպես նաեւ «Լիկուդ»-ի պատգամավորներ Յուլյա Էդելշթեյնը, Իզրայել Կացը եւ Յոավ Քիշը։ Սա Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին փորձը չէ։ 2018-ին «Մերեցա»-ի պատգամավոր Թամար Զանդբերգն օրինագիծ առաջարկեց կոտորածը ցեղասպանություն ճանաչելու մասին, սակայն մերժվեց կառավարության կողմից։ 2019-ին Քնեսեթի մի շարք բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ Յայիր Լապիդը եւ Գիդեոն Սաարը, առաջարկեցին այդ քայլը, սակայն կրկին մերժվեցին։