Ճապոնիայում նախկին բուժքույրը, ով սպանել է երեք պացիենտի` նրանց կաթիլային դեղերին ախտահանիչ միջոցներ խառնելով, դատապարտվել է ցմահ բանտարկության, հաղորդում է AFP-ն:

Դատավարության ժամանակ 34-ամյա Այումի Կուբոկին խոստովանել է, որ հինգ տարի առաջ սպանել է 70-80 տարեկան հիվանդների մի գործով, որը ցնցել է Ճապոնիան։

Նա նախկինում ոստիկաններին ասել էր, որ հնարավոր է ընդամենը երկու ամսվա ընթացքում սպանել է 20 մարդու, սակայն ավելի ուշ ասել է, որ չի կարող մեկնաբանել դա դատավարության ընթացքում:

Ըստ NHK հանրային հեռարձակողի, դատավորն ասել է, որ դիտարկում է Կուբոկիին մահապատժի դատապարտելու հնարավորությունը: «Կինն ասաց, որ զղջում է (իր արարքների համար) եւ ցանկանում է վճարել իր հանցագործության համար: Հնարավորություն կա, որ նա ուղղվի, եւ ես չէի կարող չվարանել մահապատժի ընտրության հարցում»,- ասել է դատավորը:

Դատախազութունը պահանջել է մահապատիժ Կուբոկիի համար, սակայն բուժքրոջ փաստաբանները, ըստ հաղորդման, պնդել են, որ նա իր հիվանդների մահվան հետեւանքով սթրեսի պատճառով դեպրեսիա եւ սահմանափակ գործունակություն է ունեցել: