ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ԱՊՀ-ում ներքին կլիմայական կարգավորման համակարգ ձեւավորել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՊՀ-ն այսօր խոստումնալից հարթակ է կլիմայի օրակարգում փոխգործակցության, արտանետումների նվազեցման լավագույն փորձի փոխանակման համար: Անհրաժեշտ է ձեւավորել ԱՊՀ տարածքում ներքին կլիմայական կարգավորման համակարգ»,-ասել է Միշուստինը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի է ունենում ուրբաթ օրը տեսահամաժողովի միջոցով։

«Կլիմայական օրակարգը չպետք է օգտագործվի որպես քաղաքական ճնշման լծակ կամ անբարեխիղճ մրցակցության համար»,-ասել է ՌԴ վարչապետը։