Այսօր` նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։

4 հոգի բերման է ենթարկվել, հետո նրանց բաց են թողել։