Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին հայտարարել է Հայաստանի հետ առեւտրի ծավալը ներկայիս 400 մլն դոլարից տարեկան մինչեւ 1 մլրդ դոլարի հասցնելու հնարավորության մասին, հայտնում է IRNA գործակալությունը։

Նա Երեւանում Թեհրանի ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է իրանցի եւ հայ ներդրողներին հետաքրքրող ոլորտների մասին։

Նրա խոսքով՝ հայ խոշոր ներդրողները կարող են ներդրումներ կատարել Թեհրանի ֆոնդային բորսայում՝ օգտվելով Հայաստանի հետ Իրանի սահմանին գտնվող «Արաս» եւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտիներում առկա հնարավորություններից։ Իրանական պատվիրակությունը կայցելի Երեւան՝ մասնակցելու Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության ամենամյա ժողովին։ Ներկայումս Թեհրանի ֆոնդային բորսայում կա 6100 օտարերկրյա տնտեսական ակտիվիստ։