5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել արեւմտյան Ավստրալիա նահանգում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 13։05-ին (Երեւանի ժամանակով 17։05-ին), երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարբլ Բար քաղաքից 24 կիլոմետր հյուսիս-արեւելք:

Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։