Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան վերականգնվում են մեկ օր առաջ գրանցված 1 տոկոս անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0.82 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 82.72 դոլար, WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները՝ 0.66 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 80.28 դոլարի։

Երկուշաբթի նավթի գինն ընկել էր մոտ 1 տոկոսով, ինչին նպաստել էր ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսումը։ Կանխատեսման համաձայն՝ նավթի արդյունահանումն ԱՄՆ-ի նավթագազային հիմնական շրջաններում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաճի օրական 85 հազար բարելով կամ 1 տոկոսով՝ մինչեւ 8.316 միլիոն բարել։