Անգլիայի բնակչի շանն առեւանգել էին եւ հինգ տարի անց վերադարձրել, գրում է Mirror-ը։ Այդ ընթացքում ընտանի կենդանին մեծացել էր, բայց, որ ամենակարեւորն էր տիրոջ համար, ողջ էր մնացել է, հայտնում է «Գազետա»-ն:

Ինչպես պատմել է Շոնա Մակլաուդը, նրա ֆրանսիական բուլդոգ Ռոքսին առեւանգել էին 2017 թվականին, երբ շունը հինգ ամսական էր։ Կենդանին վազում էր տան բակում, ուր եւ ներխուժել էին չարամիտները։ Շան անհետացումից հետո բրիտանուհին սյուների վրա հայտարարություններ էր կախում եւ խնդրում մարդկանց հայտնել իրեն ցանկացած օգտակար տեղեկություն։

Ճիշտ է, դա ոչ մի արդյունք չտվեց. Ռոքսին կարծես գոլորշիացել էր: Սակայն 2021 թվականի նոյեմբերին ոստիկանության աշխատակիցը թակեց Շոնայի դուռը եւ հայտնեց նրան ուրախալի լուրը՝ շունը գտնվել էր տեղի այգում։

Կենդանու մարմնում տեղադրված չիպի շնորհիվ անասնաբույժներին հաջողվել էր գտնել Մաքլեուդի տվյալները եւ տեղեկությունը փոխանցել ոստիկանություն, ուր կինը կորստի մասին հաղորդում էր ներկայացրել։ Ավելին, սպան Ռոքսիին անմիջապես բերել էին տանտիրուհու տուն, որպեսզի Շոնը ստիպված չլինի դուրս գալ տնից։

«Ես լաց եղա, երբ հասկացա, որ դա Ռոքսին է: Կարծես նա ոչ մի տեղ չէր անհետացել»,- կիսվել է կինը: