ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանին առաջարկել է դաշինքի աջակցությունը՝ կապված լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի հետ, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ դաշինքը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռազմավարությամբ, որը վտանգում է միգրանտների կյանքը։ «Մենք խորապես մտահոգված ենք, թե ինչպես է Լուկաշենկոյի ռեժիմը օգտագործում խոցելի միգրանտներին որպես հիբրիդային մարտավարություն այլ երկրների դեմ՝ վտանգի ենթարկելով միգրանտների կյանքը»,-ասել է նա։