Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Բայդենից Դեմոկրատական համաժողովին մասնակցելու հրավեր եւ հաստատել է իր մասնակցությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե սա կարո՞ղ է որեւէ կերպ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակ հանդիսանալ, նա պատասխանեց. «Մենք ժողովրդավարական համաժողովը ընկալում ենք որպես Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն եւ այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»: