Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ։ Նաև մեր տվյալներով բավականին մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը»,- ասել է նա։

Աղաջանյանի տեղեկացմամբ՝ պաշտպանական գործողությունների ժամանակ Հայաստանի զինված ուժերը խոցել են հակառակորդի չորս զրահափոխադրիչ (БТР) և մեկ «Ուրալ»։