Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայ-ադրբեջանական սահմանին սրման անհապաղ դեէսկալացիայի եւ ամբողջական հրադադարի կոչ է արել։

«Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ քննարկում՝ այսօրվա իրադարձությունների լույսի ներքո։ Անհապաղ դեէսկալացիայի եւ ամբողջական հրադադարի կոչ ենք անում։

Տարածաշրջանում ծանր իրավիճակ է՝ ԵՄ-ն հավատարիմ է գործընկերների հետ աշխատանքին՝ լարվածությունը հաղթահարելու համար, բարգավաճ եւ կայուն Հարավային Կովկասի համար»,- գրել է նա Twitter-ում: