Մենք ապրում ենք հետպատերազմյա շրջանում, որում տարբեր գործընթացներ են տեղի ունենում․ որոշները՝ կանխատեսելի, որոշները՝ ոչ։ Այս մասին այսօր ՀԱԷԿ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա վստահեցրեց, որ աշխատանքները չեն դադարել ոչ մի րոպե, եւ Սյունիքի մարզում ահռելի աշխատանք է տարվում, եւ այդ աշխատանքները շարունակվում են։

Նախարարը պարզաբանեց, որ 2022 թվականին եւս ծրագրված են աշխատանքներ, եւ գլխավոր ուշադրությունը կենտրոնացած է Տաթեւ-Աղվան ճանապարհի վրա՝ հաշվի առնելով, որ այն գլխավոր այլընտրանքային ճանապարհն է։

«Տաթեւ-Աղվան ճանապարհին աշխատանքներն ավարտված են։ Այլ վայրերում եւս շինարարական աշխատանքներ են տարվում։ Աշխատանքներ են տարվում նաեւ 6 տեղանքում։Որոշ վայրերում աշխատանքներն ավարտվել են, որոշներում՝ դեռ գործընթացի մեջ են, որոշներում էլ ՝ նոր են սկսվել»,-նշեց Սանոսյանը։