Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները: Այս մասին հայտարարություն է տարածել Ucom ընկերությունը:

«Սիրելի՛ բաժանորդներ,

Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։

Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։

Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։

Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։

Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն։

Շնորհակալություն»,- նշված է հայտարարությունում։