ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով նիստ դեռ չի պլանավորել, սակայն ԱԽ անդամները կարող են քննարկել այն, ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Օրակարգում ոչինչ չկա. Բայց տեսնենք։ Մենք կարող ենք դա քննարկել»,- լրագրողներին ասել է դե Ռիվյերը: