ՄԱԿ-ը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք հիմա որոշակի տեղեկատվություն ենք ստանում։ Բայց մենք, անշուշտ, մտահոգությամբ հետեւում ենք բռնության վերջին բռնկման մասին հաղորդագրություններին: Եւ մենք պետք է ստուգենք այդ հաղորդագրությունները»,- ասել է Հաքը ճեպազրույցում: «Այս պահին մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ գործել համաձայն նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ բոլոր համապատասխան մտահոգությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մենք ցանկանում ենք խուսափել ցանկացած էսկալացիայի վերադառնալուց, որոնք մենք տեսել ենք ավելի վաղ»,- հավելել է նա։