Հայաստանի դաշնակիցների և բարեկամ նկատվող երկրների լռությունը տարօրինակ է: Այս մասին ասված է Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի՝ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակին:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անցած նույն թշնամին, աշխարհի դիմաց արհամարհելով մարդկային իրավունքի հիմնական սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է իր ոճրային արարքները Հայաստանի նկատմամբ:

Հստակ են թշնամու հետապնդած նպատակները: Հայաստանի դաշնակիցների և բարեկամ նկատվող երկրների լռությունը տարօրինակ է: Այս կացության դիմաց մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք»,- ասված է Արամ Ա-ի տարածած հայտարարությունում: