ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարը։

«Զրուցեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մենք ողջունում ենք Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարը եւ դեէսկալացիայի կոչ ենք անում։ Ափսոսանք ենք հայտնում մարդկային կորուստների համար։ Հաստատում ենք մեր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների եւ իմ անձնական ներկայացուցչի միջոցով գործընթացի շարունակմանը»,- գրել է նա Twitter-ում։