ՄՏՍ-ը հայտնել է, որ մոնիթորինգի համակարգը, որը նա ներդրել է ամերիկյան իշխանությունների հետ պայմանավորվածությամբ, ուշադրություն է հրավիրել Հայաստանում ընկերության «դստեր» օպերացիաների վրա։

ՄՏՍ-ը հայտարարել է, որ օպերացիաների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը ու Արժեթղթերի եւ ֆոնդային բորսաների հանձնաժողովին: Նրանք նաեւ խնդրել են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել այս գործարքների վերաբերյալ, իսկ ՄՏՍ-ը սկսել է ստուգումը: «Այս պահին մենք չենք կարող կանխատեսել ստուգման ավարտի ժամկետը եւ արդյունքը»,- ասվում է ՄՏՍ-ի զեկույցում:

«Մենք, որպես հանրային ընկերություն, միշտ բացահայտում ենք կարգավորող մարմինների հարցումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Ներկա փուլում ստուգման ընթացքի եւ բովանդակության մասին ավելի մանրամասն մեկնաբանությունը վաղաժամ է թվում։ Մենք շարունակում ենք զարգացնել compliance համակարգը ՄՏՍ-ում, այդ թվում՝ Հայաստանի մեր ստորաբաժանումում»,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՄՏՍ-ի մամուլի ծառայությանը։

2019 թվականին ՄՏՍ-ը SEC-ի եւ ԱՄՆ արդարադատության նախարարության հետ կնքված բարեկամական համաձայնագրի շրջանակներում ներդրել է համապատասխանության մոնիթորինգի անկախ համակարգ՝ ընկերության ներսում հակակոռուպցիոն քաղաքականության, կանոնակարգերի եւ ընթացակարգերի բարելավման նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է ընկերության գործունեության Ուզբեկստանում հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում: Դրա համաձայն՝ ընկերությունը 2019 թվականին ԱՄՆ իշխանություններին 850 միլիոն դոլարի չափով տուգանք է վճարել։