Այո, Սյունիքում ներդրումային ակտիվություն կա. կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավականին խոշոր իրանական ընկերությունների խմբի կողմից ներդրումներ կատարելու մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը:

«Դա հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել։ Բացի այդ, էլի բազմաթիվ թեմաներ կան, այդ թվում զբոսաշրջային: Մեղրիում ունենք լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում», - ասաց նախարարը։

Հարցին, թե բացի իրանցիներից, այլ ներդրող հետաքրքրվա՞ծ է Սյունիքով, նախարարը պատասխանեց. «Ունենք նաև բազմաթիվ հայ ներդրողներ»։