Ամերիկացի զբոսաշրջիկներին, որոնք որոշել էին գարեջուր խմել Կոլիզեումում, տուգանել են 800 եվրոյով, հաղորդում է BBC-ը։

Երկու զբոսաշրջիկներ որոշել են վաղ առավոտյան գարեջուր խմել Կոլիզեումում, երբ նրանց նկատել են պահակները։ Արդյունքում նրանց տուգանել են 800 եվրոյով նրա համար, որ նրանք մտել են Կոլիզեում ոչ աշխատանքային ժամին։

Չնայած նրան, որ կորոնավիրուսի պանդեմիան վնաս է հասցրել զբոսաշրջությանը՝ Կոլիզեումը մնացել է Իտալիայի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը։

2019-ին Կոլիզեում է այցելել մոտ 7,6 մլն մարդ։