Ավստրալիան աշխարհի բոլոր կառավարություններին կոչ է արել համաձայնեցնել «վարքի կանոնները» Ինտերնետում ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի համար, տեղեկացնում է Reuters-ը։

Արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնը հայտարարել է, որ այնպիսի դաշինքներ, ինչպիսին է Quad խումբը՝ ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա եւ Ավստրալիա, եւ գլոբալ կազմակերպություններ, ինչպիսին է ՄԱԿ-ը, արդեն աշխատում են Ինտերնետում վնասաբեր կոնտենտի եւ կարծիքի ազատ արտահայտման միջեւ հավասարակշռություն հաստատելու ուղղությամբ։

«Մենք պետք է դեռ երեկ սկսեինք»,- ասել է Փեյնը։ «Մենք պետք է հստակ հասկանանք, որ օրենքի գերակայությունը, որը կիրառվում է ինքնավար ռեժիմով, պետք է կիրառվի Ինտերնետում։ Ճանապարհային երթեւեկության կանոններ. սա այն է, ինչը թույլ է տալիս ճանապարհային երթեւեկության մասնակիցներին մնալ անվտանգության մեջ, ճիշտ այդպես էլ պետք է լինեն օգտատերերն Ինտերնետում։ Խոսքի ազատության եւ չարամիտ ապատեղեկատվության միջեւ տարբերությունը որոշելու հնարավորությունը կարեւոր է»,- ավելացրել է Փեյնը։